Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Կանադայի հայոց թեմը նոր առաջնորդ ունի

Կանադայի հայոց թեմը նոր առաջնորդ ունի
09.06.2014 | 19:42

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի ընտրությունը Կանադայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:
Մայիսի 30-31-ին Կանադայի Միսիսոգայի Ս. Վարդան եկեղեցում, նախագահությամբ թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և ատենապետությամբ տիար Ժաք Ստեփանյանի, թեմի 31-րդ պատգամավորական ժողովը Կանադայի հայոց թեմի առաջնորդ է ընտրել Մայր Աթոռի միաբան Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանին:
Կանադայի հայոց թեմը հաստատվել է 1984 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի Սրբատառ կոնդակով: Թեմում գործում է տասնյոթ եկեղեցական համայնք:

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ